Բացել լրահոսը Փակել լրահոսը
թռիչք
A A
Պաշտոնական

Կրասնոդար-Երևան չարտերային թռիչք կիրականացվի. մանրամասներ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 02-ին ժամը՝ 17։30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։

«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։
☎️Հեռախոս՝ 8/863/266-56-03
+7/951/829-69-08
Ավիատոմսի արժեքը՝ 11․700 ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների»,- նշված է հաղորդագրության մեջ։