Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Նալբանդյանը հաղթեց

Սպորտ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը շարունակում է հաջող ելույթները 2,5 մլն դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող Մոնտե Կառլոյի միջազգային մրցաշարում:

1/16 եզրափակիչում նրա եւ ռուսաստանցի թենիսիստ Միխայիլ Յուժնիի մրցամարտը տեւեց 2 ժամ 55 րոպե: Հաղթողը որոշվեց երրորդ խաղափուլում, ընդ որում արգենտինացի թենիսիստը հաղթական միավորը վաստակեց թայ-բրեյքում` 4:6, 6:3, 7:6 (7:5):

1/8 եզրափակիչում Նալբանդյանը կհանդիպի իսպանացի Թոմի Ռոբրեդոյի հետ, որը նախորդ երկու փուլերում հաղթել էր` համապատասխանաբար արգենտինացի Օրասիո Սեբալյոսին եւ սերբ Վիկտոր Տրոիցկուն: