Հայաստան - ՀԱՀ` 9:2
Աջակցիր «Ա1+»-ինՏափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեց 2010 թ աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնի «Բ» խմբի մրցաշարը:
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեր հոկեյիստները 9:2 հաշվով պարտության մատնեցին Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականին:
Արդեն առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականն նկատելի առավելություն ստացավ, մրցակցի դարպասը խփելով 4 գոլ, իսկ սեփականն ընդունելով միայն 1-ը: Մեր հոկեյիստները չբավարարվեցին ձեռք բերածով եւ շարունակեցին ակտիվ գործել: Արդյունքում, հաջորդ երկու խաղակեսերում հայ մարզիկները էլ ավելի ամրապնդեցին հաշիվը` 3:1, 2:0:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը Հյուսիսային Կորեայի ընտրանու հետ սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Վերջինս առաջին խաղում հաղթել էր Մոնղոլիայի թիմին`22:1:
Երկրորդ տուրը տեղի կունենա վաղը, ապրիլի 15-ին: Այդ օրը Հայաստանը կհանդիպի Հյուսիսային Կորեայի, իսկ ՀԱՀ-ն` Մոնղոլիայի հետ: