A
A
Դարձավ արծաթե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ին2010 թ. ապրիլի 7-12-ը Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում անցկացված հաշմանդամային լողի բաց առաջնությունում մեր միակ ներկայացուցիչը` 15-ամյա Մարգարիտա Հովակիմյանը նվաճեց երկու արծաթե մեդալ:
Դրան մասնակցեցին Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի և Թայլանդի 200-ից ավելի լողորդներ:
Մեր լողորդուհին միաժամանակ ստացավ միջազգային սպորտային դասակարգում։Ի դեպ, բրաս լողավոճում Մարգարիտա Հովակիմյանին ընդամենը մեկ վայրկյան չի բավարարել, որպեսզի լրացնի 2010 թ օգոստոսին Հոլանդիայում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման նվազագույն նորմը:
Մեր միակ մարզիկի վաստակած միավորներով Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրեց 18-րդ տեղը (24 թիմերի մեջ):