Բացել լրահոսը Փակել լրահոսը
Zaruhi Postanjyan
A A
Պաշտոնական

Զարուհի Փոստանջյանի դուստրը չի ընդունվել իր նախընտրած բուհը. դիմել է Վարչական դատարան

Հայտնում ենք Ձեզ, որ փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստր Գրետա Սուրենի Դրամփյանը նույնպես այն դիմորդների ցանկի մեջ է, ով ստացել է բարձր միավոր, սակայն իր նախընտրած ԲՈՒՀ-ը չի ընդունվել:

Այս հիմքով Գրետա Դրամփյանը դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ չեղարկելու կառավարության այն որոշումը, որով շուրջ 1000 դիմորդ դուրս է մնացել մրցույթից։

Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ Վարչական դատարանը հատուկ վարույթի ընթացակարգով՝ հինգ դատավորի մասնակցությամբ, քննելու է Գրետա Դրամփյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության։ Պահանջով՝ վերացնել կառավարության այն որոշումը, որով սահմանափակվել է շուրջ 1000 դիմորդների կրթություն ստանալու իրավունքը։

 

«Երկիր Ծիրանի» կուսակցություն