Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» հաղթեց «Ֆիորենտինային» և ամրապնդվեց 5-րդ տեղում. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Հռոմի «Ռոման» սեփական դաշտում հաղթեց «Ֆիորենտինային» Իտալիայի ֆուտբոլի Ա սերիայի 36-րդ տուրի խաղում:

Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին 11մ հարվածով բացեց տանտերերի ֆրանսիացի կիսապաշտպան Ջորդան Վերետուն: Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին հյուրերի սերբ պաշտպան Նիկոլա Միլենկովիչն անկյունայինի խաղարկումից հետո վերականգնեց հավասարակշռությունը: «Ռոման» վճռորոշ գնդակը խփեց 87-րդ րոպեին, երբ Ջորդան Վերետուն կրկին վստահ իրացրեց 11մ հարվածը:

Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը վաստակեց 64 միավոր և ամրապնդվեց 5-րդ հորիզոնականում: Այժմ «Ռոման» չորս միավորով առաջ է իրեն հետապնդող «Միլանից»: «Ֆիորենտինան» առաջին պարտությունը կրեց վերջին 7 խաղերում և վաստակած 43 միավորով մնաց 12-րդ հորիզոնականում:

«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հայտավորված էր մեկնարկային կազմում, 82-րդ րոպեին փոխարինվեց Կառլես Պերեսի կողմից:

Հռոմեական ակումբն հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 29-ին, Թուրինի «Տորինոյի» հարկի տակ: