Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+formula 24.07.
A A
Սպորտ

«Ֆորմուլա-1»-ը հրաժարվել է ամերիկյան ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Բրազիլիայի

«Ֆորմուլա-1»-ի ղեկավարությունը հրաժարվել է անցկացնել ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Բրազիլիայի «Մեծ մրցանակները», քանի որ այդ երկրներում դեռևս տարածված է կորոնավիրուսի պանդեմիան: Այդ մասին հայտնում է բրիտանական BBC հեռուստաընկերությունը: Չեղարկվել է նաև Կանադայի «Մեծ մրցանակը», որը պետք է կայանար հունիս ամսին:

 

Ըստ աղբյուրի, ամերիկյան երեք մրցափուլերը կփոխարինվեն Գերմանիայի, Պորտուգալիայի և Սան Մարինոյի փուլերով:

 

Մրցաշրջան-2020-ի ամբողջական օրացույցը դեռևս հաստատված չէ, սակայն «Ֆորմուլա-1»-ի ղեկավարությունն այս տարի մտադիր է անցկացնել 16 մրցափուլ: Վերջին երեք փուլերը նախատեսված են Ասիայում՝ Բահրեյնում և Աբու Դաբիում: