Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Եկեղեցին՝ եկեղեցականների համար կարգախոսն անտրամաբանական, գոյություն չունեցող կարգախոս է․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան (տեսանյութ)

 

«Երբ կառավարության նախաձեռնությամբ եկեղեցու և պետության քննարկումների կոնտեքստում բացարձակ քննարկումներ չեն  ծավալվում, ահա սա ստեղծում է հսկա տարածք մանիպուլյացիաներ իրականացնելու համար»,-ասում է Մայր աթոռ Ս․ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ վտանգավոր են եկեղեցու զավակներ ձևացող արջի ծառայություն մատուցողները։ «Նրանք եկեղեցուն վերապահում են որոշ գործառույթներ, բայց նաև խիստ վերապահ են եկեղեցու հասարակական լայն գործունեություն կիրառելու հեռանկարում, այ իրենք են  եկեղեցի-պետություն հարաբերության մեջ իսկական վտանգը»,-ասում է նա։

Չի ուզում կողմեր անվանել եկեղեցուն և պետությանը, քանի որ արձանագրում է, որ մեկ ենք, բայց պայմանականորեն ասում է․ «Միասնական ընթացքն ապահովելու համար պետք է կողմերի միջև երկխոսություն, ինստիտուցիոնալ կարգավորումներ հաստատել»։

Եկեղեցու ծառայությունն ուղղված է ժողովրդին, եթե շահառուն ժողովուրդը չէ, ապա ինքնաբերաբար եկեղեցու գործառույթն աննպատակ է դառնում. «Եկեղեցին՝ եկեղեցականների համար կարգախոսն անտրամաբանական, գոյություն չունեցող կարգախոս է։ Ոչ ոք չի կարող հասարակական կյանքի ոլորտները մենաշնորհների վերածել»։