Բացել լրահոսը Փակել լրահոսը
115887549_2649096182016250_8157154062775016032_n
A A
Պաշտոնական

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 55 բնակիչ է բուժվում

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ հուլիսի 21-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 55 բնակիչ է բուժվում։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6628 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 20-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5274 նմուշառման հետազոտություն, հուլիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1007 քաղաքացի, նրանցից 301-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 415 բնակիչ։
47 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 31 դեպք։