Բացել լրահոսը Փակել լրահոսը
20190215120429-4079
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը հուսով է, որ հակամարտության շուրջ էմոցիոնալ ֆոնը կվերադառնա իր բնականոն հունին. Պեսկով

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, և այս հակամարտության շուրջ էմոցիոնալ ֆոնը կվերադառնա իր բնականոն հունին։

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:

«Մոսկվայում և ընդհանրապես Ռուսաստանում ապրում են շատ հայեր և ադրբեջանցիներ, ովքեր ունեն ՌԴ անձնագիր, և նրանք բոլորն էլ Ռուսաստանի Դաշնության բարեխիղճ քաղաքացիներ են, նրանք բոլորն էլ հասարակության հարգված անդամներ են: Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի կարող այս քաղաքացիներին անտարբեր թողնել, և, իհարկե, նրանք էմոցիոնալ կերպով ցույց են տալիս իրենց արձագանքը», - նշել է Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն կողմերին զսպվածության ու կրակի դադարեցման կողմ է արել: