Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քախսին» ամրապնդում է դիրքերը

Սպորտ

Կայացան ֆուտզալի Հայաստանի առաջնության 14-րդ տուրի հանդիպումները:

Երեկ Կենտրոնական խաղում միմյանց հետ հանդիպեցին չեմպիոնի կոչման երկու հավակնորդները` «Էրեբունին» եւ «Քախսին»: Դաշտի տերերը մրցաշարի միանձնյա առաջատարին ընդհուպ մոտենալու համար պետք է ձգտեին հաղթանակ տանել այդ խաղում:

Նրանք չնայած առաջինը բացեցին հաշիվը, սակայն ի վերջո պարտություն կրեցին` 1:4: Հյուրերի կազմում հերթական անգամ աչքի ընկան առաջնության լավագույն ռմբարկուները` Արմեն Գյուլամբարյանն ու Գրիգոր Կապուկրանյանը, որոնք դարձան երկուական գոլի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Քախսին» վաստակեց 34 միավոր եւ էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղում ընթացող «Էրեբունին» առաջատարից արդեն ետ է մնում 11 միավորով, սակայն թիմը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Երրորդ տեղում գտնվող «Գյումրին» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Եվրոպայի» հետ: Գյումրեցիներն իրենց ակտիվում ունեն 10 միավոր եւ 1 հետաձգված հանդիպում, իսկ «Եվրոպան»` 9 միավոր: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Հրազդանը», որը ընդամենը 1 միավոր է վաստակել 30 հնարավորից: