Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք հետապնդող

Սպորտ

Դուբայում շարունակվում է շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի 5 շախմատիստներ: Արդեն կայացել են 7 տուրերի պարտիաները:

Մեր շախմատիստներից մրցաշարի առաջատարների թվում են Տիգրան Քոթանջյանը, Հրանտ Մելքումյանը եւ Գաբրիել Սարգսյանը, որոնք 7 հնարավորից վաստակել են 5-ական միավոր եւ շարունակում են հետապնդել մրցաշարի առաջատարներին` ռումինացի Վիորել Իորդանեսկուին եւ վրացի Տորնիկե Սանիկիձեին, որոնք իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր: Նրանցից կես միավորով ետ է մնում Տիգրան Լ. Պետրոսյանը, իսկ Գեւորգ Հարությունյանը վաստակել է 4 միավոր:

7-րդ տուրում մեր շախմատիստներից հաղթանակ տարան Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Տիգրան Քոթանջյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը խաղաղ դաշն կնքեցին, իսկ ահա Գեւորգ Հարությունյանը պարտություն կրեց:

Նախավերջին, 8-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կհանդիպի վրացի Կոնստանտին Շանավայի հետ, իսկ Տիգրան Քոթանջյանն ու Հրանտ Մելքումյանը կմրցեն միմյանց հետ: Տիգրան Լ. Պետրոսյանի եւ Գեւորգ Հարությունյանի մրցակիցները կլինեն Հնդկաստանի ներկայացուցիչները` համապատասխանաբար Սվայանգսու Սատյապրագյանը եւ Վինոդ Բհագվատը: