Բացել լրահոսը Փակել լրահոսը
7A55D082-BF1D-4B55-A5DF-7CB9EB3D4B08_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Հայաստանի մեծամասնությունն աջակցում է կառավարությանը COVID-19-ի դեմ պայքարում՝ ամերիկյան IRI կազմակերպության հարցում (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Վաշինգտոնում գործող ամերիկյան IRI կազմակերպությունը հրապարակել է Հայաստանում անցկացված կորոնավիրուսի համավարակի խնդրի շուրջ հարցման արդյունքները

Հայաստանի բնակչության 84 տոկոսը դրական է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշված է Միջազգային հանրապետական հաստատության հարցման արդյունքներում, որը նվիրված էր ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի տարածնմանը, դրա դեմ պայքարին ու հետևաքներին: Հարցման մասնակիցների 72 տոկոսը վարչապետի գործունեությունը որակել է դրական, իսկ 12 տոկոսը՝մասամբ դրական:

Միջազգային հանրապետական հաստատության եվրասիական տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Ստեֆեն Նիքսի կարծիքով նման գնահատականը չափազանց ուշագրավ է՝ հաշվի առնելով երկրում ստեղծված ծանր կացությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով: Հարցման մասնակիցների ամենաբարձր 22 տոկոսը վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան տեսանյութերն ու գրառումները դիտարկում են հանրային տեղեկացման ամենաադրյունավետ միջոց:

՛՛Մեր վերլուծությունն այն է, որ Հայաստանի ժողովուրդը անվերապահորեն հավատում է վարչապետին և վստահ է, որ նա կկարողանա հաջողությամբ առաջնորդել երկիրն այս համաճարակի օրերին՛՛, ասում է Նիքսը:

Այս տարվա հունիսի 18-ից 25-ը հեռախոսի միջոցով անցկացված հարցումը արձանագրում է՝ բնակչության մեծամասնությունը բավարարված է Հայաստանի կառավարության ջանքերով համավարակին հակազդելու հարցում: Հարցվողների 48 տոկոսը կառավարության գործունեւոթյունը որակել է ՛՛շատ դրական՛՛, 25 տոկոսը՝ ՛՛մասամբ դրական՛՛: Պարետատան գործունեությանը ՛՛շատ դրական՛ պատասխան են տվել հարցվողների 64 տոկոսը, իսկ 21 տոկոսը Պարետատան գործունեւոթյամբ բավարաված են մասամբ:

՛՛Սա ընդգծում է մեծ աջակցությունը ձեռնարկած միջոցառումների հանդեպ ոչ միայն վարչապետին, այլ նաև կառավարությանը՝ խնդիրները կարգավորելու հարցում ՛՛,- նշում է Նիքսը:

Ստացված արդյունքները արձանագրում են նաև պետական մի շարք օղակների հանդեպ հանրային կարծիքի բարելավում: Առաջին և երկրորդ տեղերում են ոստիկանությունն ու առողջապահության նախարարությունը: Համավարակի այս պայմաններում դեպի դրական ոստիկանութան վերաբերյալ կարծիք են փոխել հարցվողների 84, իսկ առողջապահության նախարարության հանդեպ՝ 83 տոկոսը: Դրա հետ մեկտեղ հարցվողների 74 տոկոսը համակարծիք են, որ քաղաքացիներն ու կառավարությունը հավասար պատասխանատվույուն են կիսում համավարակի դեմ պայքարում:

՛՛ Այս թվերը վկայում են Հայաստանում կայուն ժողովրդավարության զարգացման մասին: Մարդիկ, իհարկե, կախված են կառավարությունից որոշակի հարցերում, բայց նաև չեն ապավինում բացառապես կառավարությանը՝ խնդիրների լուծման հարցում: Առկա է ընկալում, որ անհատը դեր ունի համաճարակի դեմ պայքարում և իրենց ընտանիքների անվտանգության ապահովման գործում: Մենք դա դիտարկում ենք որպես բավականին առողջ նախանշան ՛՛,- ընդգծել է Նիքսը:

Ըստ Ստեֆեն Նիքսի, հարցման արդյունքում ստացված տվյալները չափազանց կարևոր են և կարող են զգալիորեն օգնել իշխանություններին համավարակի և դրա հետևանքների վերացման ընթացքում: Դրա վառ ապացույցներից է բնակչության մտահոգությունները տնտեսական խնդիրների շուրջ, ըստ որի՝ 71 տոկոսը ՛՛չափազանց մտահոգված է՛տնտեսության վրա համավարակի ազդեցությամբ, 19 տոկոսի մտահոգույունը մասամբ է: Դա հնարավորություն է տալիս իշխանություններին ավելի լավ պատկերացնել մարդկանց տրամադրությունները: