Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» հավասարվեց «Կիլիկիային»

Սպորտ

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 3-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:

Աշտարակի «Միկան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց Երեւանի «Կիլիկիային» եւ վաստակած միավորներով հավասարվեց հենց նրան: Առաջին հաղթանակը տոնեց եւ առաջին միավորները վաստակեց Կապանի «Գանձասարը», որը Գյումրիում պարտության մատնեց տեղի «Շիրակին»` 1:0:

Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Փյունիկն» ու «Ուլիսը», որոնք վաստակել են 7-ական միավոր: Նրանցից 1 միավորով ետ են մնում «Միկան» եւ «Կիլիկիան»: Ապա հաջորդում են «Բանանցը»` 4 միավոր, «Գանձասարը»` 3, «Իմպուլսը»` 1: Միակ թիմը, որը դեռ միավոր չի վաստակել, Գյումրիի «Շիրակն» է:

Լավագույն ռմբարկուների ցուցակը գլխավորում են «Բանանցի» ֆուտբոլիստներ Սամվել Մելքոնյանն ու Էդուարդո դո Սանթոսը, որոնք խփել են 3-ական գոլ: