Բացել լրահոսը Փակել լրահոսը
109802146_962648787542037_1089746528758365654_n
A A
Սպորտ

Վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել. Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել զինվորներին: Նա Ինստագրամի իր էջում գրել է.

«Հրավիրում եմ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը ՀՀ Տավուշի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողություններին, ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին: Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում հավաքական եկվորների կողմից բազմիցս խախտվում է անդորրը, վախկոտները հազիվ էլ գաղտնի ու գիշերով համարձակվեն հարձակվել: Բանակը քանակով չի որոշվում, այլ հայրենիքին զինվորագրված երդվյալ, անզիջում պայքարող և հակահարված տվող փառապանծ զինվորներով:
Ես ձեզ հետ եմ, տղե՛րք։
Ես ձեզանից մե՛կն եմ։
Ես ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորն եմ…»: