Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին բրոնզը

Սպորտ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցող Եվրոպայի առաջնությունում հերթական մեդալը նվաճեց Հայաստանը ներկայացնող ծանրորդը:

Կանանց մրցումներում 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտում ցույց տալով 273 կգ արդյունք, գրավեց 3-րդ տեղը: Մեր մարզուհին փոքր բրոնզե մեդալներ նվաճեց նաեւ պոկում (122 կգ) եւ հրում (151 կգ) վարժություններում:

Առաջին երկու տեղերը գրավեցին Ռուսաստանի ծանրորդները` համապատասխանաբար Սվետլանա Զաբոլոտնայան (285 կգ) եւ Նադեժդա Եւտյուխինան (282 կգ):

Հիշեցնենք, որ մինչ այդ մեր մարզիկները նվաճել էին 2 ոսկե եւ 3 բրոնզե մեդալներ: