6 ոսկի, 8` արծաթ
Աջակցիր «Ա1+»-ին
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց ՀԱՕԿ-ի հովանու ներքո անցկացվող բռնցքամարտի 1-ին միջազգային մրցաշարը:
Եզրափակիչ մտած մեր 14 բռնցքամարտիկներից հաղթանակ տարան եւ ոսկե մեդալ նվաճեցին միայն 6-ը, իսկ ահա մնացածը բավարարվեցին 2-րդ տեղով:
48 կգ քաշային կարգում միմյանց հետ հանդիպեցին Հայաստանի ներկայացնող Հովհաննես Դանիելյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: Բացահայտ առավելությամբ հաղթեց Դանիելյանը:
Մեր բռնցքամարտիկները ոսկե մեդալներ նվաճեցին նաեւ հաջորդ 4 քաշային կարգերում:
Առաջինը անհաջողության մատնվեց 64 կգ քաշային Վոլոդյա Հայրապետյանը, ապա նաեւ Սամվել Մաթեւոսյանը (69 կգ): Ճիշտ է, հաջորդ քաշում ոսկե մեդալ վաստակեց կրկին մեր բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը, սակայն մնացած երեքում մերոնք դարձյալ պարտվեցին իրենց մրցակիցներին:
Եզրափակիչ մրցամարտեր
48 կգ` Հովհաննես Դանիելյան (Ռուսաստան) - Դավիթ Հովհաննիսյան (Ռուսաստան)` 18:4
51 կգ` Դերենիկ Գիժլարյան (Հայաստան) - Արթուր Գամիդուլաեւ (Ռուսաստան)` 4:3
54 կգ` Կարեն Այլազյան (Հայաստան) - Մանվել Սարգսյան (Հայաստան)` 5:4
57 կգ` Հրանտ Եղյան (Հայաստան) - Ազատ Հովհաննիսյան (Հայաստան)` +:-
60 կգ` Արա Պուլուզյան (Հայաստան) - Ժակսալակ Իլյասով (Ղազախստան)` 5:4
64 կգ` Ալասբեկ Ալիբեկով (Ղազախստան) - Վոլոդյա Հայրապետյան (Հայաստան)` 3:1
69 կգ` Դենիս Լազարեւ (Ուկրաինա) - Սամվել Մաթեւոսյան (Հայաստան)` +0:0
75 կգ` Անդրանիկ Հակոբյան (Հայաստան) - Մաքսիմ Կոպտյակով (Ռուսաստան)` 8:4
81 կգ` Իվան Սենայ (Ուկրաինա) - Արթուր Խաչատրյան (Հայաստան)` 3:0
91 կգ` Դենիս Պոյացիկա (Ուկրաինա) - Ցոլակ Անանիկյան (Հայաստան)` +:-
+91 կգ` Բեկա Լոբժանիձե (Վրաստան) - Բագրատ Օհանյան (Հայաստան)` 8:0
Նշենք նաեւ, որ մրցաշարի լավագույն թիմ ճանաչվեց Հայաստանի առաջին հավաքականը, լավագույն տեխնիկա ունեցող բռնցքամարտիկ` Անդրանիկ Հակոբյանը, մրցավար` Ռոման Մալաեւը (Ռուսաստան): Նրանց հատուկ պատրաստված գավաթներ հանձնեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եզրափակիչ մրցելույթներին հետեւել է է նաեւ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթողների համար սահմանվել եր 5000 , 2-րդ տեղի համար` 3000, 3-րդի համար` 1000դոլար պարգեւավճար: