Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Շատ կարևոր է ունենալ Մինսկի խմբի երաշխիքը, որ էսկալացիան Արցախ չի տեղափոխվի․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Հանրապետական կուսակցության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն ասում է, Ադրբեջանը կրկին անգամ հարձակվեց Հայաստանի սահմանին, որովհետև Հայաստանի զինուժի վերցրած դիրքը մեծ նշանակություն ունի։ Նա նաև վստահ է, որ Ադրբեջանին չի հաջողվի նորից վերահսկողություն ունենալ այդ դիրքի վրա։ «Այնտեղ դիրքավորվելուց ու ինժեներական աշխատանքներն ավարտելուց հետո անհնար է լինելու մեր դիրքապահներին այնտեղից իջեցնել»,- ասում է նա։

Ա․Զաքարյանը նաև գտնում է, որ ՀՀ զինված ուժերի այդ հաջող գործողություններից հետո լուրջ աշխատանքներ պետք է տարվեն արդեն քաղաքական դաշտում և դիվանագիտական հարթակներում։ Պետք է լուրջ աշխատանք տարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների, ՀԱՊԿ-ի ու հատկապես ՌԴ-ի հետ, քանի որ այդ երկրի հետ ունենք երկկողմ պայմանագիր։

«Շատ կարևոր է աշխատանքը Իրանի հետ, քանի որ սա տարածաշրջանային նշանակության վտանգ է։ Շատ կարևոր է, որ ունենալ Մինսկի խմբի երաշխիքը, որ Ադրբեջանի էսկալացիան չի տեղափոխվի Արցախ։ Մեծ ծավալով դիվանագիտական աշխատանք պետք է տարվի։ Նիկոլ Փաշինյանը գնում է մասնակցելու ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին՝ պետք է ներկայացնի, որ այդ հարձակումը ոտնձգություն է ԵՏՄ-ի սահմանների նկատմամբ»,- ասում է Ա․Զաքարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում