Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess jermuk
A A
Սպորտ

Հայտնի դարձան Ջերմուկի շախմատի մրցաշարի մրցանակակիրները

Ջերմուկում այսօր ավարտվեց շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը:

Առաջին տեղը վստահ զբաղեցրեց արցախցի շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և բավականին ետ թողեց իր հակառակորդներին:

Երկրորդ հորիզոնականը գրավեց Հայաստանի նախկին չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, որն առաջին տուրում միայն պարտվեց ապագա հաղթողին և վաստակեց 6,5 միավոր:

Մրցանակային եռյակը եզրափակեց 18-ամյա երևանցի գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, որը 6-րդ տուրում անսպասելի պարտվեց մրցաշարի միակ շախմատիստուհի Աննա Սարգսյանին և բավարարվեց 6 միավորով:

 

Մնացած տեղերը զբաղեցրից հետևյալ շախմատիստները.

  1. Տիգրան Կ.Հարությունյան՝ 5 միավոր
  2. Արման Միքայելյան՝ 4,5
  3. Արթուր Դավթյան՝ 4,5
  4. Դավիթ Շահինյան՝ 3,5
  5. Մամիկոն Ղարիբյան՝ 3,5
  6. Աննա Մ.Սարգսյան՝ 3
  7. Արմեն Ար. Բարսեղյան՝ 0,5

 

Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվեց շրջանային մրցակարգով՝ 9 խաղափուլով: Այն ՖԻԴԵ-ի 10-րդ կարգի էր (միջին վարկանիշը` 2499.4): Կիրառվում էր Ֆիշերի ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 15 րոպե՝ մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից: Մրցանակային հիմնադրամը կազմում էր 3000 ԱՄՆ դոլար: