5 բրոնզ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է ՀԱՕԿ-ի հովանու տակ անցկացվող բռնցքամարտի միջազգային մրցաշարը:
Այսօր տեղի ունեցան կիսաեզրափակիչ մրցամարտերը եւ հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները: 48 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն Հայաստանի ներկայացուցիչներ Հովհաննես Դանիելյանն ու Դավիթ Հովհաննիսյանը:
Մյուս քաշային կարգերում եզրափակիչ զույգերը կազմեցին հետեւյալ բռնցքամարտիկները.
51 կգ` Արթուր Գամիդուլաեւ (Ռուսաստան) - Դերենիկ Գիժլարյան (Հայաստան)
54 կգ` Կարեն Այլազյան (Հայաստան) - Մանվել Սարգսյան (Հայաստան)
57 կգ` Հրանտ Եղյան (Հայաստան) - Ազատ Հովհաննիսյան (Հայաստան)
60 կգ` Արա Պուլուզյան (Հայաստան) - Ժակսալակ Իլյասով (Ղազախստան)
64 կգ` Վոլոդյա Հայրապետյան (Հայաստան) - Ալասբեկ Ալիբեկով (Ղազախստան)
69 կգ` Սամվել Մաթեւոսյան (Հայաստան) - Դենիս Լազարեւ (Ուկրաինա)
75 կգ` Անդրանիկ Հակոբյան (Հայաստան) - Մաքսիմ Կոպտյակով (Ռուսաստան)
81 կգ` Արթուր Խաչատրյան (Հայաստան) - Իվան Սենայ (Ուկրաինա)
91 կգ` Ցոլակ Անանիկյան (Հայաստան) - Դենիս Պոյացիկա (Ուկրաինա)
+91 կգ` Բեկա Լոբժանիձե (Վրաստան) - Բագրատ Օհանյան (Հայաստան)
Եզրափակիչ մենեմարտերը տեղւ կունենան ապրիլի 10-ին ոչ թե ժամ 12:00-ին, ինչպես նշված էր մրցաշարի ծրագրում, այլ ժամը 15:00-ին:
Հավելենք, որ կիսաեզրափակիչում անհաջողության մատնված բռնցքամարտիկները բրոնզե մեդալից բացի կպարգեւատրվեն նաեւ 1000-ական դոլարով: Նրանց թվում են մեր հինգ մարզիկները` Հովիկ Աբովյանը (48 կգ), Արամ Ավագյանը (57 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Արմեն Եփրեմյանը (69 կգ), Հովհաննես Օհանյանը (+91 կգ): Իսկ ահա մրցաշարի հաղթողները կվաստակեն 5000-ական, 2-րդ տեղերը` 3000-ական դոլար:
Գոնգ 20 վայրկյան շուտ
Ի դեպ, կիսաեզրափակիչ մրցամարտերի ժամանակ մի քանի հետաքրքիր պահերի ականատես դարձան հանդիսականները:
Ալի Բայբուզով (Ղազախստան) - Դերենիկ Գիժլարյան մենամարտի երրորդ ռաունդին մրցավարը հեռացրեց մեր բռցքամարտիկի մարզչին` չափից շատ հուշելու համար: Սակայն, քանի որ մրազադահլիճում քիչ հանդիսականներ էին ներկա, լավ լսվում էին նաեւ երկրպագուների «խորհուրդները»: Օրինակ, «Մի կանգնիր դեմը», «Երես մի տուր», «Ոտքերով շատ աշխատի», «Մի թող խփի, առաջինը դու խփի», «Այ ըտենց»:
Իսկ Օլեգ Պրուդնիկ (Ուկրաինա) - Հրանտ Եղյան մենամարտին եզրափակիչ գոնգը 20 վայրկյան շուտ ազդարարեց ժամանակին հետեւող մրցավարը: Մարզիկները կարճատեւ ընմիջումից հետո նորից շարունակեցին մարտը, այն ավարտելու համար: Իսկ Կարեն Այլազյանը մրցամարտը ավարտելուց հետո իր պաշպանող գլխարկը փոխանցեց ռինգ մտնող Մանվել Սարգսյանին: