Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հարձակման հետագա ընթացքը դուրս է եկել Ադրբեջանի վերահսկողությունից․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գտնում է, որ եթե Ադրբեջանը Տավուշի սահմանին հարձակվելու օրերին օգտագործել է իր զինանոցում առկա գրեթե բոլոր զինատեսակները, ուրեմն դա նշանակում է, որ մենք իրապես ունեցել ենք պատերազմական իրավիճակ։

«Ի սկզբանե, մեր բանակի պատժիչ գործողությունները Բաքվին դրդել են նոր զինատեսակներ հանել և նոր հաջողություններ գրանցել, բայց դա ամբողջությամբ ձախողվել է, հետագա ընթացքը դուրս է եկել նրանց վերահսկողությունից։ Վստահ եմ, որ նրանք չէին սպասում նման թիրախային հարվածի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է պատգամավորը։

Տ․Հայրապետյանը նաև գտնում է, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակման չի գնա, քանի որ դա իր շահերից չի բխում։

«Հետագա գործողությունները ձեռնարկելիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լուրջ մտորելու առիթ ունի, որովհետև անհաջողությունները, որ կրում է շարունակաբար, կարող է իր համար իշխանության գին արժանանալ։ Կարծում եմ, առաջիկայում քիչ, թե շատ հարաբերական անդորր կունենանք»,- հավելում է նա։

 

Մանրամասները՝   տեսանյութում