Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոն եւ փոխչեմպիոն

Սպորտ

Հայաստանի երկու ծանրորդներ, 85 կգ քաշայիններ Գեւորգ Պողոսյանն ու Արա Խաչատրյանը մեծ վերելքով հանդես եկան Մինսկում տեղի ունեցող Եվրոպայի առաջնությունում եւ զբաղեցրին համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ տեղերը:

Պոկում վարժությունում մեր մարզիկները ցույց տվեցին միանման արդյունքներ` 165 կգ, սակայն անձնական քաշով փոքր բրոնզե մեդալ նվաճեց Արա Խաչատրյանը: Հրում վարժությունում արդեն ավելի լավ հանդես եկավ Գեւորգ Պողոսյանը, որն իր գլխավերեւում պահեց 204 կգ ծանրաձողը եւ գրավեց 1-ին տեղը: Արա Խաչատրյանը ցույց տվեց 2-րդ արդյունքը` 203 կգ:

Այդպիսով, երկամարտում հաղթող դարձավ Գեւորգ Պողոսյանը` 369 կգ, իսկ 2-րդ տեղը զբաղեցրեց Արա Խաչատրյանը` 368 կգ: Բրոնզե մեդալը բաժին հասավ բելառուսցի Միկալայ Նովիկովին` 367 (171+196):