«Արարատը» հաղթեց
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր չորս հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 1-ին խմբի մրցաշարը:
2009 թ բարձրագույն խմբին հրաժեշտ տված Երեւանի «Արարատն» առաջին հաղթանակը տոնեց ցածր լիգայում` հյուրընկալվելիս 1:0 նվազագույն հաշվով պարտության մատնելով Աշտարակի «Միկա-2»-ին: Այդ միակ գոլը 30-րդ րոպեին խփեց Գեւորգ Կարապետյանը:
Մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
«Փյունիկ-3» - «Բանանց-2»` 0:1
«Շիրակ-2» - «Շենգավիթ»` 0:1
«Գանձասար-2» - «Փյունիկ-2»` 2:0
Գավաթի խաղացանկը հաստատվեց
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինն այսօր հաստատեց հանրապետության գավաթի խաղարկության 1/2 եզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների խաղացանկը:
1/2 եզրափակիչ
Առաջին հանդիպումներ
Ապրիլի 13
«Ուլիս»-«Փյունիկ»
Ապրիլի 14
«Բանանց»-«Միկա»
Պատասխան հանդիպումներ
Ապրիլի 20
«Փյունիկ»-«Ուլիս»
Ապրիլի 21
«Միկա»-«Բանանց»
Եզրափակիչ
Մայիսի 9
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ: Խաղի սկիզբը` 20:00-ին: