Մելինե Դալուզյանը երկրորդն է
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 69 կգ քաշային կարգի կանանց մրցումներում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Մելինե Դալուզյանը երկամարտում ցույց տալով 260 կգ արդյունք, բավարարվեց արծաթե մեդալով:
Մեր մարզուհին պոկում, վարժությունում բարձրացրեց 115 կգ ծանրաձողը: Ի հաշիվ իր անձնական քաշի` նա նվաճեց արծաթե մեդալ` առաջ անցնելով Բելառուսը ներկայացնող Սեմշատ Տուլյաեւայից:
Հրում վարժությունում Մելինե Դալուզյանն իր գլխավերեւում պահեց այնքան ծանրություն, որքան առաջին վարժության հաղթող (117 կգ) Օքսանա Սլիվենկոն (Ռուսաստան)` 145 կգ: Նա այս վարժությունում էլ արժանացավ արծաթե մեդալի, քանի որ անձնական քաշով այս անգամ ավելի ծանր էր իր մրցակցից:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց նույն Օքսանա Սլիվենկոն, որը երկամարտում ցույց տվեց 262 կգ արդյունք: Երրորդ տեղը գրավեց Սեմշատ Տուլյաեւան` 244 կգ: