Բացել լրահոսը Փակել լրահոսը
թռիչք
A A
Պաշտոնական

Հուլիսի 23-ից ժամանողները պարտավոր են ինքնուրույն տեղափոխվել ինքնամեկուսացման վայրեր․ Քաղավիացիայի կոմիտե

Քաղավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ս. թ. հուլիսի 14֊ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 09:50, մեկնում 10։50)։

Ս. թ. հուլիսի 14֊ին կիրականացվի Կահիրե-Երևան-Կահիրե չվերթը Ciaf ավիաընկերության կողմից (ժամանում 19:10, մեկնում 20:10):

Ս․ թ․ հուլիսի 14-ին կիրականացվի Մինսկ-Երևան֊Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում հուլիսի 15 02:45, մեկնում 03։35):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:


ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե: