Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հողն այլեւս չի կերակրում

Մարզեր

Շիրակի մարզի գյուղերի մեծ մասում գարնանացանի աշխատանքներ չեն սկսվել: Նույնիսկ մեկ հեկտար հող մշակելու համար անհրաժեշտ գումարները գյուղացու գրպանին հասու չեն:

Թանկացել է թե՜ վառելիքը, թե՜ սերմացուն եւ թե՜ պարարտանյութը: Արտագնա աշխատանքի արդյունքում վաստակած գումարները ծախսվել են, աշխատանք չկա, միակ եկամուտն էլ մնում է թոշակը:

Մարզի Գետք համայնքը 607 հա վարելահող ունի, որից 190 հա-ի վրա աշնանացան է կատարվել, եւս 120հա-ն էլ դեռ աշնանը նախապատրաստվել է գարնանացանի համար, սակայն մինչեւ օրս աշխատանքներ իրականացվել են 40-45 հա-ի վրա:

Հողը մշակելու համար գյուղացիների մեծ մասը վարկ է վերցնում բանկից, սակայն վստահ չէ, որ կկարողանա վերադարձնել, ուր մնաց՝ եկամուտ ստանա:

ՙՀող մշակելը ձեռնտու չէ, վարկ վերցնելն աննպատակահարմար, ապրուստի միջոց գտնելը տեղում դառնում է լրիվ անհնար, - ասում են գյուղացիները, - միակ տարբերակն էլի մնում է արտագնա աշխատանքը՚:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ