Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեթեւակի նահանջ

Սպորտ

Դուբայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում մեր շախմատիստները համեմատաբար խաղաղաբար էին տրամադրված:

Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Հրանտ Մելքումյանն ու Տիգրան Քոթանջյանը, որոնք 6 առաջատարներից էին: Այժմ նրանք կես միավորով ետ են մնում մրցաշարի միանձնյա առաջատար Էսամ Մագամիից (Իսրայել), որը չորս հնարավորից վաստակել է նույնքան միավոր:

3,5 միավոր ունի նաեւ մեր գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որն այս տուրում հաղթեց Բելգիան ներկայացնող ուկրաինացի շախմատիստ Վադիմ Մալախատկոյին: Առաջատարներին ընդհուպ մոտեցավ Գեւորգ Հարությունյանը, որը պարտության մատնեց ադրբեջանցի Տուրկան Մամեդյարովին եւ այժմ 3 միավորով ընթանում է 34-րդ տեղում: Տիգրան Լ. Պետրոսյանը խաղաղ դաշն կնքեց ուկրաինացի Վլադիմիր Գրաբինսկիի հետ եւ իր միավորների քանակը հասցրեց 2,5-ի:

Այսօր ընդմիջում է հայտարարված մրցաշարում: Ի դեպ, Դուբայում նախատեսված է նաեւ արագ շախմատի միջազգային մրցաշար, որին կմասնակցեն մեր երեք շախմատիստները` Տիգրան Լ. Պետրոսյանը, Գեւորգ Հարությունյանը եւ Տիգրան Քոթանջյանը: