«Լիվերպուլը» ռեւանշի հասավ
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի լիգայում հայտնի դարձան այն չորս ակումբները որոնք կշարունակեն պայքարը պատվավոր մրցանակի համար: Դրանք են անգլիական «Լիվերպուլն» ու «Ֆուլհեմը», իսպանական «Ատլետիկոն» եւ գերմանական «Համբուրգը»:
«Լիվերպուլը», որը 1/4 եզրափակիչի առաջին խաղում զիջել էր պորտուգալական «Բենֆիկային»` 1:2, իր հարկի տակ ավելի խոշոր հաշվով հաղթեց` 4:1 եւ ռեւանշի հասավ: Անգլիացիների կազմում երրորդ եւ չորրորդ վճռորոշ գոլերը խփեց իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը:
«Ֆուլհեմը» հյուրընկալվելիս հաղթեց գերմանական «Վոլֆսբուրգին»` 1:0 (առաջին խաղը` 2:1): «Համբուրգը» նույնպես խնդիրներ չունեցավ բելգիական «Ստանդարտի» հետ արտագնա խաղում եւ նույնպես երկրորդ անգամ առավելության հասավ` 3:1 (առաջինը` 2:1):
Մադրիդի «Ատլետիկոն» սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց Իսպանիայի մյուս նարկայացուցչի` «Վալենսիայի» հետ` 0:0: Քանի որ առաջին խաղում գրանցվել էր արդյունավետ ոչ-ոքի` 2:2, հետեւաբար հաջորդ փուլ մտավ «Ատլետիկոն»:
Կիսաեզրափակիչում մադրիդյան ակումբը կհանդիպի «Լիվերպուլի», իսկ «Համբուրգը»` «Ֆուլհեմի» հետ: Առաջին խաղերը կկայանան ապրիլի 22-ին, պատասխանները` 29-ին: