Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն

Սպորտ

Հայաստանի ծանրորդ, 77 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը գերազանց հանդես եկավ Մինսկում տեղի ունեցող Եվրոպայի առաջնությունում եւ նվաճեց աշխարհամասի չեմպիոնի կոչումը:

Նա հաղթեց եւ պոկում վարժությունում (165 կգ), եւ հրում վարժությունում (195 կգ)` երկամարտում ցույց տալով 360 կգ արդյունք: 2-րդ տեղը գրավեց լեհ ծանրորդ Քրիշտով Սրամյակը 351 (160+191), 3-րդ` բելառուսցի Նիկոլայ Չեռնյակը` 346 (161+185):

Այդպիսով, մեր ծանրորդները երկրորդ մեդալը նվաճեցին Մինսկի մրցահարթակում: Հիշեցնենք, որ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը արժանացել էր արծաթե մեդալի: