Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժերի փորձարկում

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը երկու ընկերական խաղ կանցկացնի Իրանի այդ տարիքային ընտրանու հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջը:

Իրանի պատանի ֆուտբոլիստները Երեւան կժամանեն մայիսի 5-ին, իսկ հանդիպումները տեղի կունենան մայիսի 6-ին եւ 8-ին:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի սկզբին մեր մինչեւ 17 տարեկանների հավաքականը մեկնել էր Իրան, որտեղ անցկացրել էր երկու ստուգողական հանդիպում այդ երկրի պատանեկան հավաքականի հետ: