Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Քաղաքականություն

Թուրքիայում չեղարկել են Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին որոշումը. ermenihaber.am

Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը (Danıştay-Պետխորհուրդ) չեղարկել է Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալու մասին Թուրքիայի կառավարության՝ 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշումը։ Սա նշանակում է, որ այլևս ոչ մի իրավական արգելք չկա բյուզանդական շրջանի քրիստոնեական հնագույն տաճարը կրկին մզկիթի վերածելու համար։

Նշենք, որ Ստամբուլի պատմական կենտրոնում գտնվող  Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) հռչակավոր տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու հարցը Թուրքիայի Պետխորհրդի օրակարգ էր բերել «Մնայուն հիմնադրամի պատմական ժառանգության ու շրջակա միջավայրի պահպանության միությունը»։ Միությունը դեռևս 2016թ․ էր նման հայցով դիմել Թուրքիայի բարձրագույն վարչական դատարան։

Հուլիսի 2-ին կայացած դատարանի նիստից հետո հայտարարվել էր, որ այդ գործով վճիռը կհրապարակվի 15 օրվա ընթացքում։

Նշենք, որ ավելի վաղ՝ 2005 և 2008 թվականներին, վերոնշյալ կազմակերպությունը դարձյալ դիմել էր նույն ատյանին՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին որոշման չեղարկման և կառույցը մզկիթի վերածելու պահանջով, բայց մերժում էր ստացել։

 

Ի դեպ, ավելի վաղ  ՅՈւՆԵՍԿՕ-ն  անդրադարձել է այս  հարցին։ Կազմակերպությունը Թուրքիային հորդորել է՝ չփոխել Ստամբուլում Սուրբ Սոֆյայի (Այա-Սոֆյա) տաճարի կարգավիճակը եւ այն մզկիթ չդարձնել՝ մատնանշելով իրավական պարտավորությունները:

Սուրբ Սոֆյան, որպես «Ստամբուլի պատմական շրջանների» մաս, համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ մտնում Է որպես թանգարան: Դա ինքնին հանգեցնում Է մի շարք իրավական պարտավորությունների ու պարտականությունների: Այսպիսով, պետությունը պետք Է ապահովի, որպեսզի օբյեկտների համընդհանուր բացառիկ արժեքն այս տարածքում ոչ մի ձեւով չփոխվի»,-ասվում Է կազմակերպության հայտարարության մեջ: ՅՈւՆԵՍԿՕ-ն Անկարային ուղարկել Է անհանգստություն արտահայտող մի քանի նամակ՝ կապված տաճարի կարգավիճակը փոխելու հետ:

Կազմակերպությունը Թուրքիային երկխոսության կոչ Է անում՝ նախքան որեւիցե որոշում ընդունելը: Կազմակերպությունը նշում Է, որ նման օբյեկտներում ցանկացած փոփոխության համար պետությանն անհրաժեշտ Է սկզբում ծանուցում ուղարկել ՅՈւՆԵՍԿՕ եւ, անհրաժեշտության դեպքում, ստուգման հարցում անել Համաշխարհային ժառանգության կոմիտեից: Թուրքիայում ներկայում ակտիվորեն քննարկվում Է Սուրբ Սոֆյայի տաճարի վերածումը մզկիթի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել Է, որ սպասում Է Պետխորհրդի որոշմանը սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու եւ այն թանգարանից մզկիթ դարձնելու հնարավորության վերաբերյալ եւ կվարվի այդ որոշմանը համապատասխան: Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, հուլիսի 2-ին քննարկել Է սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու հարցը: Պետխորհուրդը կարծում Է, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար բավարար Է նախագահի հրամանագիրը:

Սպասվում Է, որ Պետխորհուրդի որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: