Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․10-ը հուլիսի. Աջափնյակի տեղամասերում գրեթե արյան գետեր են հոսում (տեսանյութ)

1993-ի այս օրերին ադրբեջանական օդուժը եւ մարտական տեխնիկան ռմբակոծում է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի պաշտպանական դիրքերը։Ռմբակոծության տակ է նաեւ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը՝ Ստեփանակերտը։ Հայերն սկսում են վճռական հակահարձակումը, որը հաջողությամբ ավարտում են հուլիսի 24-ին:  

Երեւանի կոմունիստները 1998-ի հուլիսի 10-ին դեռ 100-րդ օրը նախագահող Ռոբերտ Քոչարյանից արդեն ուզում են ազատվել՝ վաճառում է ամբողջ երկիրը եւ մեր ազգային արժեքը՝ կոնյակը։ Դա մնալու է նրա կոկորդում։

1998-ի նույն օրը լրագրող Սյուզի Սիմոնյանը շահում է մաքսային ծառայության պետի դեմ հայցը։Պետը նրան ազատել էր ծառայության մամուլի քարտուղարի պաշտոնից «Առավոտ» օրաթերթում մի լրագրողի հրապարակած հոդվածի պատճառով։ Այս դատավճռից ընդամենը երկու օր առաջ մաքսային ծառայության պետի պաշտոնից հեռացվել էր լրագրողին գործազուրկ դարձնողը՝ Միքայել Մակարյանը։

Հայաստանի ռազմական ուսումնական հաստատությունները տալիս են առաջին շրջանավարտները։ Մեր բանակն արդեն կունենա կադրային տանկիստներ, օդաչուներ եւ հետախույզներ։ Տղաները խոնարհվում են եւ անցնում գործի։

Աջափնյակում համայնքի ընտրություններն անցնում են թեժ մթնոլորտում` կրակոցներ եւ դանակահարություններ, տեղամասերում գրեթե արյան գետեր են հոսում : Թաղապետի թեկնածուները 4-ն են, պայքարը երկուսի միջեւ է՝ պաշտոնակատար Արծրուն Խաչատրյանի եւ Հանրապետական Աշոտ Աղաբաբյանի միջեւ։ Առաջին արյունը թափվեց այս տեղամասում ։ Ըստ վկայի՝ Աշոտ Աղաբաբյանի տղաների մեղքով: Կրակոցները միակ միջադեպը չէին։ Համայնքի կանայք հարուստ տպավորություններ ունեին Աշոտ Աղաբաբյանի կողմնակիցների հերոսություններից: Մարզային ընտրական հանձնաժողովիից Կենտրոնական ընտրական հանձնաժողով հաղորդած տպավորություններն այդքան սուր չեն ու մեղավորն էլ Աշոտ Աղաբաբյանը չէ: Ավելի ուշ Սահրադյանն ընդունում է, որ ինքն էլ իրեն լավ չի պահել սխալ տեղեկություններ հաղորդելու համար։ Հիվանդանոցների հրազենային վնասվածքով բոլոր 8 վիրավորները Արծրուն Խաչատրյանի կողմնակիցներն են եւ նույնիսկ նրա հարազատ եղբայրը:

 1999-ի հուլիսի 11-ին ձերբակալվում է Աջափնյակ համայնքի թաղապետի թեկնածու Աշոտ Աղաբաբյանը, ինչպես նաեւ «Հրազդան» տոնավաճառի պահակային խումբը։ Ձերբակալման օպերացիան իրականացվել է հենց տոնավաճառի տարածքում Ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումների մասնակցությամբ:

2000 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը տեղեկացնում է, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ։Հայաստանն, ըստ նրա, ընդունել է Բաքու-Մեղրի-Նախիջեւան երկաթգծի գործարկման Եվրամիության առաջարկը, ինչը Ադրբեջանը մերժել է: Ի դեպ, պարոն Օսկանյանն առաջին անգամ այս օրն է հայտարարում, որ շրջափակված Հայաստանը կարող է 2001-ին տնտեսական բեկում կատարել չնայած այլ երկրների բողոքներին, որ մեր մոտ կոռուպցիայի ցուցանիշները բարձր են ։ Հետագայում արտգործնախարարը կասի, որ Հայաստանը տնտեսության մեջ վագրի թռիչքներ է արձանագրում։

2003-ի այս օրը ԿԸՀ նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանի նշանակած երեք անդամներից մեկը՝ Գարեգին Ազարյանը։

2009-ի հուլիսի 10-ին Ազգային ժողովում պատգամավորները քարը քարի վրա չեն թողնում Արժույթի Միջազգային հիմնադրամի մոտ 203 միլիոն դոլար վարկի տրամադրման վերաբերյալ համաձայնագիրը։Չնայած դրան, օրենքը վավերացվում է։ Նույն օրը ֆինանսների նախարարը տարակուսանքով նշում է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում մեր երկրի սոցիալական դրությունը պիտի որ աղետալի լիներ ։ Մինչդեռ այդպես չէ։ «Ֆայլաբազարը» պատրաստ է նախարարին տեղը դնել