Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ հոկեյ Երեւանում

Սպորտ

Ապրիլի 14-18-ը Երեւանում կանցկացվի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության 3-րդ դիվիզիոնի «Բ» խմբի մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի եւ ՀԱՀ-ի հավաքականները:

Ինչպես տեղեկացանք Կառավարության  մամուլի կենտրոնից, Հայաստանի կառավարությունն իր պահուստային հիմնադրամից 15 մլն դրամ է հատկացրել նախարարությանը` մրցաշարը կազմակերպելու համար:

Խաղերը տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սկզբում թիմերը մեկ շրջանով կխաղարկեն 1-4-րդ տեղերը: Առաջին երկու տեղերը գրաված հավաքականները եզրափակիչ խաղում կպայքարեն հաղթողի կոչման համար, իսկ 3-4-րդ տեղերի թիմերը լրացուցիչ խաղում կպայքարեն 3-րդ տեղի համար:

Մրցաշարի խաղացանկը
14 ապրիլի
Մոնղոլիա - Հս.Կորեա, ՀԱՀ - Հայաստան

15 ապրիլի
ՀԱՀ - Մոնղոլիա, Հս.Կորեա - Հայաստան

17 ապրիլի
Հս.Կորեա - ՀԱՀ, Հայաստան - Մոնղոլիա

18 ապրիլի
3-րդ տեղի թիմ - 4-րդ տեղի թիմ, 1-ին տեղի թիմ - 2-րդ տեղի թիմ
Խաղերի սկիզբը ժամը 16:00-ին եւ 20:00-ին է: