Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աբրահամ Մանուկյան
A A
Քաղաքականություն

Աբրահամ Մանուկյանն ազատ կարձակվի. պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարվել է

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր տիկին Ն. Հովակիմյանի) բավարարեց իմ և իմ գործընկեր Լուսինե Ասլանյանի վերաքննիչ բողոքը, բեկանեց Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը մերժեց և կարգադրեց մեր վստահորդին անհապաղ ազատ արձակել նիստերի դահլիճում: Շատ շնորհակալ եմ անկախ դատական ակտի և պրոֆեսիոնալիզմի համար»: