Հայաստանն ու Թայլանդը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի 15-ամյա լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը կմասնակցի
ապրիլի 8-12-ը Տյումենում կայանալիք Ռուսաստանի հաշմանդամային լողի բաց առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մրցաշարին կմասնակցեն 250 մարզիկ-մարզուհիներ: Նրանց մեջ կան նաեւ աշխարհի, Եվրոպայի եւ Պարալիմպիկ խաղերի չեմպիոններ եւ ռեկորդակիրներ: Հաշմանդամ լողորդները կմրցեն 4 լողաոճերում (ազատ, թիկնալող, բատերֆլյայ, բռաս), ինչպես նաեւ կոմպլեքս լողում: Հայաստանից բացի մրցաշարին մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ Թայլանդի հաշմանդամ լողորդները:
Նշենք, որ հաջող ելույթի դեպքում Մարգարիտա Հովակիմյանը հնարավորություն ունի նվաճելու 2010 թ աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք: Այս մրցաշարը կայանալու է այս տարվա օգոստոսին, Հոլանդիայում: