A
A
Ետնապահներից մեկը
Աջակցիր «Ա1+»-ինՀունական Սալոնիկ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի դպրոցականների առաջնությունում մեր միակ մասնակից Ռոբերտ Ասատրյանը, որը ելույթ է ունենում մինչեւ 11 տարեկան շախմատիստների մրցաշարում, առայժմ շատ անհաջող է հանդես գալիս: Չորս տուրից հետո նա դեռեւս միավոր չի վաստակել: Նա 49 մասնակիցների մեջ առայժմ զբաղեցնում է նախավերջին տեղը:
Զուգահեռ ընթացող միջազգային մրցաշարում մասնակցող Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Զաքարյանը 4-րդ տուրում առաջին պարտությունը կրեց եւ միանգամից 7 տեղով նահանջեց: Այժմ նա 12 մասնակիցների հետ բաժանում է 10-22-րդ տեղերը: 5-րդ տուրում Դավիթը սեւերով կմրցի բելառուսցի Վլադիմիր Պոլեւի հետ: