Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess jermuk
A A
Սպորտ

Շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը մեկնարկեց հաղթանակներով

Ջերմուկում մեկնարկեց շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը:

Ինչպես արդեն հայտնել ենք, մրցաշարին մասնակցում են հանրապետության 10 ուժեղագույն երիտասարդ շախմատիստները: Պարտիաներն անցկացվում են Ֆիշերի ժամակարգով. 90 րոպե առաջին 40 քայլերի համար, այնուհետև 15 րոպե՝ մինչև խաղի ավարտը: Յուրաքանչյուր քայլի համար լրացուցիչ ավելացվում է նաև 30 վայրկյան:

Հուշամրցաշարը բավականին արդյունավետ մեկնարկեց, արդեն առաջին տուրում չորս շախմատիստ հաղթանակ տոնեց: Մանուէլ Պետրոսյանը սպիտակներով հաղթեց Հայկ Մ. Մարտիրոսյանին, Աննա Մ. Սարգսյանը՝ Արմեն Բարսեղյանին: Գրոսմայստեր Արման Միքայելյանը սևերով պարտության մատնեց Մամիկոն Ղարիբյանին, իսկ Արթուր Դավթյանը՝ Տիգրան Հարությունյանին: Շանթ Սարգսյան - Դավիթ Շահինյան պարտիան 42 –րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի:

 

Այսօր կկայանան 2 –րդ տուրի հանդիպումները.

Հայկ Մ. Մարտիրոսյան – Արման Միքայելյան

Արմեն Բարսեղյան - Մամիկոն Ղարիբյան

Դավիթ Շահինյան – Աննա Մ. Սարգսյան

Արթուր Դավթյան – Շանթ Սարգսյան

Մանուել Պետրոսյան - Տիգրան Կ.Հարությունյան

 

Հուշամրցաշարը կտևի մինչև հուլիսի 15-ը: Մրցանակային հիմնադրամը՝ 3000 դոլար է: