Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«Ձեր խմբակցության մի մասը վարակակիր է, մյուսը՝ կոնտակտավոր. ինչո՞ւմն է այս հարցի հրատապությունը» (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ԱԺ-ի նիստի սկզբում զարմանք հայտնեց՝ ինչու է  այն  հրավիրվել արտահերթ։

 ««Իմ Քայլը» խմբակցության մի մասը վարակակիր է, մյուս մասը՝ կոնտակտավոր։ Հասկանալի չի, թե ինչով է պայմանավորված հրատապությունը նիստ գումարելու»,-ասաց նա։

«Իմ Քայլի» պատգամավոր  Սիսակ Գաբրիելյանն էլ պատասխանեց, որ կան նախագծեր, որ անհրաժեշտ է ընդունել, իսկ ինչ վերաբերում է խմբակցությունում վարակակիրներին, ապա ․

«Եթե մեկը կա՝ գիտեք ով պիտի ինքնամեկուսացվեր, չի ինքնամեկուսացվել, ասեք, ԱԺ նախագահը կհրավիրի նրան դուրս»։ 

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հետաքրքվեց՝ արդյոք  «Իմ քայլը»  «Վարչական իրավախախտումների  մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները  չի բերելու օրակարգ, թե՞ հրաժարվել է ամբողջովին։  Ըստ դրա՝   հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջները խախտելու  տուգանքը կկազմեր 20.000 ՀՀ դրամ, իսկ բաց տարածքում՝ 50.000 ՀՀ դրամ։

Երեկ «Իմ քայլը»  խմբակցությունը քննարկման արդյունքում նպատակահարմար չէր համարել ընդգրկել հարցը այս նիստի օրակարգ։

Սիսակ Գաբրիելյանը, որն առաջարկի հեղինակներից էր,  պատասխանեց․ «Այս պահին նախագիծը հանված է, հետագայում կգա, թե ոչ, չենք կարող բացառել։ Գուցե հենց Ձեր խմբակցությունից պատգամավոր որոշի նորից շրջանառության մեջ դնել այդ նախագիծը»։