Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» հաղթանակ կորզեց «Արարատից» և կրկին բարձրացավ 1-ին տեղ

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի խաղում Երևանի «Արարատն» իր հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիային»:

Խաղն ավարտվեց չեմպիոնության համար պայքարող հյուրերի նվազագույն հաղթանակով: Միակ գոլը 88-րդ րոպեին խփեց նիգերիացի հարձակվող Յուսոֆ Օտուբաջոն:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 49 միավոր և դարձյալ միանձյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Արարատը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց նորանաշանակ մարզչի գլխավորությամբ և մնաց 6-րդ հորիզոնականում:

Այդպիսով, Հայաստանի այս տարվա չեմպիոնը կորոշվի վերջին տուրի «Արարատ-Արմենիա» - «Նոա» խաղում, քանի որ մրցաշարի նորեկն այսօր 4:0 հաշվով հաղթել է «Շիրակին» և այժմ ունի 48 միավոր: