Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Նոան» ջախջախեց «Շիրակին» և առաջին անգամ գլխավորեց աղյուսակը

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի մեկնարկային խաղում մրցաշարի նորեկ «Նոան» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախեց Գյումրիի «Շիրակին»:

Հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին բացեց Մաքսիմ Մայրովիչը: Երկրորդ խաղակեսի 75-րդ րոպեին նա 11մ հարվածով կրկնապատկեց այն: Խաղավարտից չորս րոպե առաջ Դմիտրի Լավրիշչևն արդեն եռապատկեց հաշիվը, իսկ 90-ին Ռոկաս Կրուշնաուսկասը խփեց չորրորդ գոլը։

Նշենք, որ «Շիրակը» հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով, քանի որ 75-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Ժիրայր Մարգարյանը, իսկ 79-ին՝ Հրայր Մկոյանը:

«Նոան» այս հաղթանակից հետո վաստակեց 48 միավոր և իր պատմության մեջ առաջին անգամ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Շիրակը» 46 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: