Բացել լրահոսը Փակել լրահոսը
104112225_133085038407765_3012646521975025799_o
A A
Հասարակություն

«Կովիդ-19 արագ արձագանքում». բացառիկ չաթբոտ (տեսանյութ)

Արհեստական բանականության կիրառությամբ գործող բացառիկ՝ «Հայաստանի ազդարարման ալիք» չաթբոտ ծառայությունը մեկնարկում է իր աշխատանքը Տելեգրամի ալիքում:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ «Հայաստանի ազդարարման ալիք»-ը գործարկվեց Ֆեյսբուքում և հասանելի դարձավ առաջին հայալեզու չաթբոտ ծառայությունը՝ COVID-19- ի մասին:

Ինչպե՞ս արագ գտնել Հայաստանին վերաբերող վիճակագրությունը։ Որտե՞ղ գտնել Պարետի որոշումները։ Ինչպե՞ս կրել դիմակ։ Ի՞նչ անել բարձր ջերմություն ունենալու դեպքում։ Որտե՞ղ գտնել «Թեժ գծեր»-ի բոլոր հեռախոսահամարները։

Այս, և շատ այլ հարցերի կպատասխանի արհեստական բանականության տեխնոլոգիայով գործող «Հայաստանի ազդարարման ալիք» չաթբոտը։

Չաթբոտում գործող յուրաքանչյուր բաժնի վրա սեղմելիս, ձեզ կառաջարկվի ենթաբաժիններ, որոնք առավել հեշտացնում են տեղեկատվության որոնումն ու ուղղորդում օգտատիրոջը դեպի համապատասխան կայքեր կամ աղբյուրներ։

«Հայաստանի ազդարարման ալիք» չաթբոտը հայերեն է խոսում և ներկայացնում է ստուգված ու ճշգրտված տեղեկություններ, ինչը պաշտպանում է օգտատերերին կեղծ տեղեկություններից և ապատեղեկատվության վտանգից։

Չաթբոտը հիմնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Պարետատան տարածած տեղեկատվության վրա։

Օգտատերերը անգամ կարիք չունեն հարցեր գրել։ Բոլոր հնարավոր հարցերն արդեն իսկ առկա են, մնում է միայն ընտրել դրանք և չաթբոտ-օգնականը կուղղորդի ձեզ դեպի համապատասխան բաժին։

«Հայաստանի ազդարարման ալիք» չաթբոտ ծառայությունը կյանքի կոչվեց Հանրային լրագրության ակումբի և VECTO.DIGITAL-ի հայաստանյան ներկայացուցչի՝ VIAFONE Technologies-ի համագործակցության արդյունքում:

Նոր կորոնավիրուսով ստեղծված արտակարգ դրության պայմաններում այն իրականացվեց «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագրի շրջանակներում, որի աջակցությունը ցուցաբերեց Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը։

Ի՞նչ է չաթբոտը

Չաթբոտ (անգլ.՝ chatbot) կամ խոսակցական ագենտ տերմինը (հայտնի որպես` talkbots, chatterbot, Bot, IM bot, interactive agent, Artificial Conversational Entity) համակարգչային ծրագիր է, որն իրականացնում է հաղորդակցություն՝ տեքստային կամ ձայնագրված նամակների միջոցով։ Նմանատիպ ծրագրերը հիմնականում նախատեսված են ավելի ստույգ մոդելավորելու, թե ինչպես կդրսևորեր մարդն իրեն որպես զրուցակից:

«Հայաստանի ազդարարման ալիք»-ին մենք նախապատրաստել ենք՝ որպես նոր կորոնավիրուսի ուղղությամբ գիտակի, որը ձեզ հետ կկիսվի իր գիտելիքներով, խորհուրդներով և տեղեկատվության անհամեմատ ավելի օբյեկտիվ միջոցներով:

Ո՞րն է այս չաթբոտի նպատակը

«Հայաստանի ազդարարման ալիք» չաթբոտը նպատակաուղղված է խթանելու հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը կորոնավիրուսի և դրանով պայմանավորված նոր իրավիճակի վերաբերյալ։ Այս ծառայությունը բացառիկ է և՛ իր տեսակով, և՛գործընկերության մակարդակով։

Ինչպե՞ս է այն աշխատում

Չաթբոտն իրենից ենթադրում է արհեստական բանականություն, որը կարողանում է արագորեն արձագանքել օգտատերերի հարցերին, ինչպես նախապես՝ կոճակների միջոցով տեղադրված հարցաշարի տեսակներին, այնպես էլ ազատ հարցերին և օգնում է գտնել պաշտոնական և հավաստի տեղեկատվություն:

Արհեստական բանականության զարգացումը

Յուրաքանչյուր օր չաթբոտի արհեստական բանականությունը զարգանում է, նա դառնում է ավելի ճկուն և կարողանում է արձագանքել օգտատերերի ազատ հարցերին: Մեր աշխատանքային խումբն ուսումնասիրում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ չաթբոտի շահառուների կողմից չաթբոտին ուղղված հարցերը, այնուհետև, մշակում է 3 ամենաակտուալ և հետաքրքրական հարցերի շարքը և հավաքագրում այդ հարցերի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն։

Նախապես ստեղծված բաժիններ Հայաստանի ազդարարման ալիք չաթբոտը բաղկացած է տեղեկատվության տեսակի մի քանի բաժիններից՝

• «Հայաստանի վիճակագրություն»,

• «Նորություններ»,

• «Հայտարարություններ»,

• «Ճամփորդական սահմանափակումներ»,

• «Հաճախ հնչող հարցեր»,

• «Փաստաթղթեր»,

• «Տեսանյութեր»,

• «Թեժ գծեր»,

Յուրաքանչյուր բաժնի վրա սեղմելիս, չաթբոտն առաջարկում է ենթաբաժիններ, որոնք առավել հեշտացնում են տեղեկատվության որոնումն ու ուղղորդում օգտատիրոջը։

Նմանօրինակ չաթբոտի փորձառությունը Հայաստանում և աշխարհում

Աշխարհում առաջին անգամ նման ծառայություն գործարկվեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից՝ Ֆեյսբուքի Մեսենջեր ծրագրի միջոցով Վոթսափում։ Այս պրակտիկան Հայաստանի համար առաջին անգամ ներդրվեց Հանրային լրագրության ակումբի կողմից, որն ապահովում է տեղեկատվության տրամադրման բացառիկ օբյեկտիվություն և օպերատիվություն, ինչն այս պարագայում հարթակը դարձնում է առանձնահատուկ և անհրաժեշտ բոլորի համար։ Ծառայությունն արդեն գործարկվել է Ֆեյսբուք և Տելեգրամ հարթակներում և շուտով այն հասանելի կլինի նաև Վոթսափում (WhatsApp): Այս չաթբոտը նաև բաց հնարավորություն է տալիս դիտելու արտակարգ դրության պայմաններում ՀԼԱ-ի կողմից ստեղծված սոցիալական հոլովակները և իրականացրած վեբինարները։

«Հայաստանի ազդարարման ալիք»-ի հարթակները սոցիալական ցանցերում

Facebook - ֆեյսբուքյան էջ,

Messenger - չաթբոտ մեսենջեր

Telegram - Տելեգրամ ալիք

 Հայաստանի ազդարարման ալիքի հետ կապված տեխնիկական խնդիրների կամ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով։

ՀԼԱ պաշտոնական կայք՝ https://pjc.am/

ՀԼԱ Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/publicjournalismclub/

ՀԼԱ Ինստագրամ՝ https://www.instagram.com/publicjournalismclub/

ՀԼԱ Թվիթեր՝ https://twitter.com/pubjournclub

ՀԼԱ Յութուբ՝ https://www.youtube.com/user/Pjournalismclub