100.000 դրամ տուգանք
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում պատժվեցին երկու ակումբներ:
Բարձրագույն խմբի «Իմպուլս» - «Ուլիս» խաղին դաշտի տերերի թիմի մարզիչ Հակոբ Եմենջյանին (մրցավարի հասցեին անվայել արտահայտություններ կատարելու համար) կարգապահական կոմիտեն որակազրկել է 5 խաղով, իսկ «Էրեբունի-Դիլիջան» ակումբին տուգանել 100 000 դրամով:
Բարձրագույն խմբի մասնակից «Կիլիկիա» ակումբն առաջնության մուտքավճարն ուշացնելու համար, ՀՖՖ-ի մրցումների անցկացման կանոնակարգի համաձայն տուգանվել է 466.000 դրամով:
ՀՖՖ-ի մրցումների անցկացման բաժնից «Ա1+»-ի մարզական թղթակիցը տեղեկացավ, որ «Կիլիկիան» վճարել է նախնական գումարը` 700.000 դրամը, բայց հետո ուշացրել է մնացած 2,8 մլն դրամը: Ըստ կանոնակարգի, եթե «Կիլիկիան» կարգապահական կոմիտեի որոշումը ստանալուց հետո 30 օրվա մեջ չվճարի տուգանքը, ապա այն կավելանա եւս 20 տոկոսով:
Նշենք, որ «Կիլիկիա» ակումբը ՀՖՖ-ին առաջարկել է մաս-մաս վճարել ` ամսական 700 հազարական դրամ, սակայն այն մերժվել է: Ինչ վերաբերում է մնացած 7 ակումբներին, ապա բոլորն արդեն կատարել են իրենց ֆինանսական պարտականությունները ՀՖՖ-ի առջեւ: