Բացել լրահոսը Փակել լրահոսը
05282893bb925de7bd41c746e3539e1b
A A
Մարզեր

Պտտահողմի հետևանքով արտակարգ իրավիճակ Մեծամորում․ shamshyan.com (տեսանյութ)

Երեկ՝ հուլիսի 4-ին, ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  կան ջերմոցներ, որոնց հսկայական երկաթե սյուները պտտահողմը հիմքից պոկել ու շպրտել է մոտ 200 մետր հեռու: 

Բնակիչները դիմել են Արմավիրի մարզպետարան, պատասխանել են, թե՝ երեքշաբթի օրը նոր կժամանեն գյուղ:

 «Ստացվում ա, մենք մինչև երեքշաբթի իրավունք չունենք ձեռք տանք էս ամենին, մինչև մարզպետարանից կբարեհաճեն: Ճիշտն ասած հույսներս միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, եթե, իհարկե, գյուղապետը իրականությունը ներկայացնի մարզպետին, մարզպետն էլ՝ վարչապետին ու էդ դեպքում գուցե կառավարությունը օգնության ձեռք մեկնի»,-ասել են բնակիչները։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։