Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորս հաղթանակ, մեկ պարտություն

Սպորտ

Դուբայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում շարունակում են հաջող հանդես գալ մեր շախմատիստները:

2-րդ տուրում Հրանտ Մելքումյանը, Տիգրան Քոթանջյանը, Գեւորգ Հարությունյանը եւ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տարան, իսկ ահա Տիգրան Լ. Պետրոսյանն անսպասելի պարտություն կրեց: Առաջին երեքը 100 տոկոսանոց արդյունքով ընթանում են առաջատարների խմբում, իսկ Գաբրիել Սարգսյանը վաստակել է 1,5 միավոր եւ զբաղեցնում միջին դիրքերում է: Տիգրան Լ. Պետրոսյանն իր ակտիվում ունի 1 միավոր:

Այսօր Հրանտ Մելքումյանը եւ Գեւորգ Հարությունյանը կհանդիպեն միմյանց հետ, ուստի նրանցից մեկը (ոչ-ոքիի դեպքում` երկուսը) անպայման միավոր կկորցնի: Տիգրան Քոթանջյանը սեւերով կմրցի ադրբեջանացի Գադիր Գուսեյնովի հետ, Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանինը` հնդիկ Անտոնիո Դչունան: