A
A
Հայ շախմատիստը` առաջատար
Աջակցիր «Ա1+»-ինՀունական Սալոնիկ քաղաքում մեկնարկել է շախմատի միջազգային մրցաշար: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում է միայն Դավիթ Զաքարյանը:
Արդեն կայացել են երեք տուրերի պարտիաները: Մեր շախմատիստը բոլոր պարտիաներում էլ հաղթանակ է տարել եւ այժմ մրցաշարի 4 առաջատարներից մեկն է: Այսօր նա կհանդիպի բուլղարացի Մարյան Պետրովի հետ, որը նույնպես վաստակել է 3 միավոր: Ի դեպ, Դավիթ Զաքարյանի խաղացած երկու պարտիաները մտնում են առաջնության լավագույն պարտիաների մեջ եւ ներկայացված են մրցաշարի կայքէջում:
Այս առաջնությանը մասնակցում են 15 երկրների 106 շախմատիստներ, որոնցից 5-ը գրոսմայստեր են, 8-ը միջազգային վարպետ: Մրցաշարը անցկացվում է շվեյցարական մրցակարգով`9 տուրով: