Բացել լրահոսը Փակել լրահոսը
index-armenia-e1593781660501
A A
Քաղաքականություն

Մշակել է խոշտանգումների արգելման համաթվեր՝ ութ երկրների համար․ նրանց թվում է Հայաստանը․ ՀՔԱՎ

 Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խումբը մշակել է խոշտանգումների արգելման համաթվեր՝ ութ երկրների համար․ նրանց թվում է Հայաստանը

 

Համաթվերը հաշվարկվել են՝ ըստ երկրների։ Ցուցիչները ներառում են խոշտանգումների կանխարգելման և արձագանքման պետական մեխանիզմների և միջոցների, դատական վերահսկողության, ներպետական օրենսդրության մեջ խոշտանգումների արգելքի նորմերի առկայության, պետության կողմից խոշտանգումների արգելքի միջազգային պարտավորությունների կատարման գնահատականները։ 

Համաթվերը ներկայացված են ԵԱՀԿ տարածաշրջանի ութ երկրների համար՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուկրաինա։ 

Հայաստանից աշխատանքային խմբում ներգրավված են եղել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն։ 

Համաթվերի մշակման գործընթացում աշխատանքային խմբի ներկայացուցիչները բախվել են մի շարք խնդիրների։ Հայաստանի մասով, օրինակ, տեղեկատվության հավաքագրման խնդիրները վերաբերել են հստակ վիճակագրության բացակայությանը։ Մասնավորապես՝ հստակ չէ, թե խոշտանգումների վերաբերյալ քանի բողոք է ներկայացվել, քանի քրեական գործ է հարուցվել, քանիսն են դատարան ուղարկվել։ Նույն խնդիրը եղել է նաև Ղազախստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում։ 

Հայաստանի մասով որոշակի չէ նաև  խոշտանգման գործերով քննիչների ծանրաբեռնվածության աստիճանը։ 

Համաթվերի այս հրապարակումը պիլոտային է։ Աշխատանքային խումբը նախատեսում է համաթվերի հրապարակումը դարձնել ամենամյա, դրանք կհրապարկվեն ամեն տարի հունիսի 26-ին՝ Խոշտանգումներից տուժած անձանց աջակցության միջազգային օրը։ Հետագայում հետազոտության աշխարհագրությունը կընդլայնվի և կներառի ԵԱՀԿ այլ երկրներ ևս։ 

Հայաստանի համաթվերի ամբողջական պատկերը՝ ԱՅՍՏԵՂ

 

Բնօրինակը՝ civicsolidarity.org 

Այստեղ ներկայացնում ենք ՀՀ-ում խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերի վիճակագրական որոշ տվյալներ 2019-ի համար՝ հիմնված Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հարցումների պատասխանների և Դատալեքս համակարգի տվյալների վրա (ինֆոգրաֆիկա):

Նարինե Եգանյան/Narine Yeganyan
Հասարակայնության հետ կապերի մասնագետ/PR Specialist
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ/Helsinki Citizens' Assembly Vanadzor