Բացել լրահոսը Փակել լրահոսը
106980400_2623424837930741_8704538777440911383_o
A A
Պաշտոնական

Արցախի ԲՈՒՀ-երի ընդունելության միասնական քննությունները մեկնարկել են

Արցախի Հանրապետությունում մեկնարկել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունները: Այդ մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։

Ստեփանակերտում ձևավորվել է 6 քննական կենտրոն:

Քննական կենտրոններում և մերձակա տարածքներում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից քննությունից մեկ օր առաջ կատարվել են ախտահանման աշխատանքներ:

Վարակազերծման միջոցառումները կշարունակվեն մինչև քննությունների ավարտը՝ հուլիսի 8-ը: Քննությունների օրերին՝ ժամը 8:00-ից մինչև 13:00-ը, քննական կենտրոնները կապահովվեն նաև բուժսպասարկման անձնակազմով:
Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից դիմորդներին տրամադրվում են անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, գրիչ, կենտրոններն ապահովված են ախտահանող նյութերով: