Մեկը 7-րդում, մյուսը` 9-րդում
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանական Սան Սեբաստիան եւ Լա Ռոդե քաղաքներում ավարտվեցին շախմատի միջազգային մրցաշարերը, որոնց մասնակցեցին համապատասխանաբար հայաստանցի Կարեն Մովսիսյանը եւ Բրազիլիան ներկայացնող հայազգի շախմատիստ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը:
Կարեն Մովսիսյանը, 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, զբաղեցրեց 7-րդ տեղը: Նա վերջին տուրից առաջ լավ հնարավորություն ուներ մրցանակային տեղ գրավելու համար, սակայն սպիտակներով չկարողացավ հաղթել ուկրաինացի Ռուսլան Պոգորելովին եւ բավարարվեց համեստ տեղով: Կարեն Մովսիսյանը մրցաշարի հաղթող, կուբացի միջազգային վարպետ Պեդրասա Արամիս Ալվարեսից ետ մնաց մեկ միավորով:
Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը լրիվ նույն ցուցանիշներով Լա Ռոդեի մրցաշարում զբաղեցրեց 9-րդ տեղը: Նա միայն վերջին տուրում բարելավեց իր մրցաշարային գործերը` տանելով թվով 4-րդ հաղթանակը: Գրիգոր-Սեւակը նույնպես 1 միավորով ետ մնաց առաջատարներից` իսպանացի Ֆերնանդո Կուենկայից եւ իր հայրենակից Անդրե Դիամանտից: