A
A
Չորս հաղթանակ, մեկ ոչ-ոքի
Աջակցիր «Ա1+»-ինԴուբայում 12-րդ անգամ մեկնարկեց շախմատի ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցում են 32 երկրների 153 շախմատիստներ, այդ թվում 36 գրոսմայստերներ, որոնցից 5-ը ներկայացնում են Հայաստանը: Դրանք են Գաբրիել Սարգսյանը, ով իր վարկանիշով առաջինն է մրցաշարում, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Գեւորգ Հարությունյանը:
Արդեն կայացել են 1-ին տուրի պարտիաները: Մեր 4 շախմատիստները հաղթանակով սկսեցին մրցաշարը, իսկ Գաբրիել Սարգսյանը բավարարվեց ոչ-ոքիով:
Այսօր տեղի կունենան 2-րդ տուրի պարտիաները: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կհանդիպի վարկանիշով 138-րդ շախմատիստի` Ամնա Նումանի (ԱՄԷ) հետ, իսկ Գեւորգ Հարությունյանը ուժերը կչափի ադրբեջանցի Նուռլան Շաբանովի հետ:
Նշենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարարական մրցակարգով, 9 տուրով: