Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նոր Նորք վարչական շրջանում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով երեք տրանսպորտային միջոցներ (տեսանյութ)

Երկրորդ օրն անընդմեջ ՔՏՀԱ տեսչական մարմինը իրականացնում է ուժեղացված վերահսկողություն Նոր Նորք վարչական շրջանում: Վաղ առավոտից տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված լայնածավալ վերահսկողության, մշտադիտարկումների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից հայտնաբերվել են կանգնած ողևորներով երեք տրանսպորտային միջոցներ և մեկ տրանսպորտային միջոց, որում բացակայել է ախտահանիչ հեղուկը։ Այսօրվա դիտարկման արդյունքում տաքսամոտորային փոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։